Աշխարհ

13.12.2016 11:10


«The Sun». «Մխիթարյանը տիրապետում է 7 լեզվի»

«The Sun». «Մխիթարյանը տիրապետում է 7 լեզվի»

«Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրավել է անգլիական ակումբի երկրպագուների սրտերը։ Այս մասին գրում է բրիտանական «The Sun»-ը։

Աղբյուրը նկատում է, որ Մխիթարյանը չի վախենում մամուլի հետ շփումներից։

«Նա իրեն վստահ է պահում տեսախցիների առաջ` հաշվի առնելով անգլերենի տիրապետման մակարդակը: Եվ դա միայն մեկն է այն յոթ լեզուներից, որոնց Մխիթարյանը տիրապետում է: Բացի իր մայրենի հայերենից, ինչպես նաև անգելերենից, որը նա սովորել է փոքր տարիքում՝ Միկին խոսում է նաև ֆրանսերեն: Նրա համար իդեալ է Զինեդին Զիդանը. նա մինչև 7 տարեկանն ապրել է Ֆրանսիայում»,- գրում է թերթը:

Հոդվածագիրը հավելում է, որ Միկին սովորել է պորտուգալերեն Բրազիլիայում ապրելիս, ռուսերենին տիրապետում է տատիկի շնորհիվ, ուկրաիներենին՝ հինգ տարի Ուկրաինայում ապրելու և խաղալու, ինչպես նաև բավականին լավ խոսում է գերմաներեն՝ Դորտմունդում անցկացրած իր երեք տարիների շնորհիվ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը