Աշխարհ

13.12.2016 22:08


Նիգերիայում ուսանողները դասախոսների համար մարմնավաճառներ են վարձել՝ լավ գնահատականներ ստանալու դիմաց

Նիգերիայում ուսանողները դասախոսների համար մարմնավաճառներ են վարձել՝ լավ գնահատականներ ստանալու դիմաց

Նիգերիայի հարավում գտնվող Էդո նահանգի «Auchi Polytechnic» պոլիտեխնիկական համալսարանում սեքս–սկանդալ է սկսվել։ Լավ գնահատականներ ստանալու նպատակով ուսանողները դասախոսների համար մարմնավաճառներ են վարձել, ինչպես նաև՝ հյուրանոցային սենյակներ՝ իրենց հաշվին։ Այս մասին փոխանցում է «naij.com»–ը։

Կատարվածի հետևանքով աշխատանքից ազատվել է 12 դասախոս, իջեցրել են 16 հոգու պաշտոնը, իսկ 4 դասախոս էլ զգուշացում է ստացել։

Տեխնիկական կրթության հարցով ազգային խորհրդի անդամների կատարած հետաքննության արդյունքում պարզվել է, որ դասախոսը, ով համաձայնել էր ուսանողին դնել անհրաժեշտ գնահատականը, կարող էր ընտրել իրեն դուր եկած հյուրանոցը, իսկ ուսանողը վճարելու էր ոչ միայն հյուրանոցի, այլ նաև սննդի համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը