Աշխարհ

13.12.2016 10:40


Գորբաչյովը հնարավոր է համարում ԽՍՀՄ–ի սահմաններում նոր միության ստեղծումը

Գորբաչյովը հնարավոր է համարում ԽՍՀՄ–ի սահմաններում նոր միության ստեղծումը

ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչյովը կարծում է, որ նախկին ԽՍՀՄ–ի սահմաններում նոր միութենական հանրապետություն կարող է հայտնվել։ Այս մասին նա ասել է ТАСС–ի հետ զրույցում՝ ԽՍՀՄ անկման 25-ամյակի առնչությամբ։

«Կարծում եմ, որ նոր միություն կարող է լինել։ Նախկին սահմաններում և նույն կազմով՝ ինքնակամ»,–հստակեցրել է քաղաքական գործիչը։ Գորբաչյովը շեշտել է, որ ԽՍՀՄ փլուզման համար ինքն էլ է պատասխանատու։

Ըստ նրա՝ դա տեղի է ունեցել մի շարք գործոնների պատճառով, որոնց թվում էին 1991-ի օգոստոսյան խռովությունը և ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի բնավորության առանձնահատկությունները։ Նրա խոսքով՝ Ելցինն ուղղակի չէր հասկանում, որ իր դերը կարևոր է, և սկսել էր պայքարել միության կենտրոնի դեմ։ Գորբաչյովը նաև կտրականապես հերքել է այն վարկածը, որ ԽՍՀՄ–ի փլուզմանն է տարել վերակառուցումը՝ նշելով, որ այդպես մտածելը պատմական մեծ սխալ կլիներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը