Մեկ օրվա ընթացքում Հալեպից դուրս է բերվել գրեթե 8 հազար բնակիչ
Սիրիայկան Հալեպի արևելյան հատվածից մեկ օրվա ընթացքում ավելի քան 7 հազար խաղաղ բնակիչ են դուրս բերել։ Այս մասին փոխացում է РИА «Новости»–ն՝ հղում անելով Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնին։
«Հալեպի՝ զինյալների կողմից վերահսկողության տակ գտնվող շրջաններից, Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի աջակցությամբ, մեկ օրվա ընթացքում 7796 խաղաղ բնակիչ է դուրս բերվել, այդ թվում՝ 3946 երեխա»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, հաղորդվում է, որ 375 զինյալ ցած է դրել զենքերը և դուրս եկել քաղաքի արևմտյան հատված։
Նշվում է, որ բոլոր բնակիչներին տեղավորում են հատուկ հումանիտար կենտրոններում, որտեղ նրանց ապահովում են տաք սննդով, իսկ անհրաժեշտության դեպքում ցուցաբերում են բժշկական օգնություն։

7or.am