Քաղաքական

12.12.2016 22:33


Արմեն Մարտիրոսյան. ««Հանրապետություն», ԼՀԿ և ՔՊ դաշինքը դեռ չի կարող իշխանափոխություն իրականացնել» (տեսանյութ)

Արմեն Մարտիրոսյան. ««Հանրապետություն», ԼՀԿ և ՔՊ դաշինքը դեռ չի կարող իշխանափոխություն իրականացնել» (տեսանյութ)

Այսօր ձևավորված «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների դաշինքը դեռ չի կարող իշխանափոխություն իրականացնել: Այս մասին այսօր «Ազատություն» Ռադիոկայանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Կարծում եմ՝ այս միավորումը դեռ չի կարող իշխանափոխության բերել»,- ասաց Մարտիրոսյանը:

«Ժառանգության» հետագա անելիքների մասին Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ պայքարը շարունակվելու է. «Ինչ վերաբերում է դաշինքի և «Ժառանգության» առնչությանը, ընդհանրապես որևէ մեկնաբանություն այս պահին չեմ անի, որովհետև հիմա քննարկումների փուլ է ընթանում, և այդ քննարկումներին դա կարող է խանգարել»:

Վերջինս նաև նշեց, որ եթե դաշինք չլինի, «Ժառանգություն»-ը միայնակ կմասնակցի ընտրություններին. «Իսկ միայնակ մասնակցելու դեպքում միանշանակ է, որ «Ժառանգությունը» հաջորդ խորհրդարանում կլինի: Ասածս այն է, որ ուժային կենտրոն պետք է ձևավորվի՝ ի հակակշիռ իշխանության: Ուղղակի խորհրդարան գնալու և նստելու համար չենք ուզում միավորվել»,- նա:

Արմեն Մարտիրոսյանը նաև խոսեց տնտեսության, արտագաղթի աճի, երկրում ստեղծված մենիշխանական երևույթների մասին:

Մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը