Մոսկվացին տարիներ շարունակ ընկերների հետ բռնաբարել է սեփական կնոջն ու երեխաներին
Մոսկվայի իրավապահները ցնցող հանցագործություն են բացահայտել. ձերբակալված 48–ամյա տղամարդուն կասկածում են սեփական կնոջ և երեխաների նկատմամբ տարիներ շարունակ սեռական ոտնձգություններ կիրառելու մեջ։
«Informing»–ի փոխանցմամբ՝ տղամարդը ընտանիքին սեռական ստրկության մեջ է պահել 10 տարի։ Կնոջն ու երեխաներին նա բռնաբարել է ընկերների հետ։
Նշվում է, որ բռնության զոհ են դարձել նրա 41-ամյա կինը, 18 և 10 տարեկան 2 դուստրերը, ինչպես նաև 20-ամյա որդին։ Մյուս երկու անչափահաս երեխաները կատարվածի ականատեսն են եղել։
Այդ ամբողջ ընթացքում տղամարդն իր արյունակիցներին վախի մեջ է պահել՝ սպառնալով սպանել, եթե նրանք ոստիկանություն դիմեն։
Մեծացած որդին մի որոշ ժամանակ կարողացել է դիմադրել նրան, սակայն ամեն ինչ վերսկսվել է, երբ նա բանակ է գնացել։ Արդյունքում՝ իր մեջ ուժ է գտել և ոստիկանություն դիմել բռնավորի 18-ամյա դուստրը։
Կասկածյալը ձերբակալված է։ Հարուցվել է քրեական գործ՝ «Բռնաբարություն» հոդվածով։

7or.am