Կարծիք

12.12.2016 16:24


Իշխանության անպտուղ գործողությունների և անտարբերության մասին

Իշխանության անպտուղ գործողությունների և անտարբերության մասին

Սերժ Սարգսյանն ասում է՝ գաղջ մթնոլորտը ստեղծում են լրագրողները, և նրանք են երկրում իրավիճակը սրում ու մարդկանց իրար դեմ հանում: Դե արի ու մի ասա՝ գաղջ մթնոլորտը հենց Սերժի ստեղծած իշխանությունն է, և նրա անգործության պտուղներից է, որ մեզ մոտ խիարները միշտ են թարս բուսնում:

Նայում ես «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին, պատկերացում ես կազմում երկրի իշխանության անպտուղ գործողությունների և անտարբերության վերաբերյալ: էլի այս մարդկիկ դուրս են եկել փողոցներն ու էլի նույն խնդրով՝ պահանջելով ամիսներով կուտակված իրենց աշխատավարձերը:
Լավ, այս իշխանությունն ինչքան պետք է անտարբեր լինի իր ժողովրդի նկատմամբ, ինչքան թքած պետք է ունենա այս մարդկանց բարոյականության, արժանապատիվ ապրելու վրա, որ տարիներ շարունակ այսօր-վաղն ասելով՝ «Նաիրիտի» աշխատակիցներին խաբում ու տանջուն է: Քանի՜ վարչապետ ու նախարար փոխվեց այս ընթացքում, ոչ ոք այդ հարցին լուծում չի՞ կարողանում տալ:

Գոնե մի բան անեն՝ ներդրումների տեսքով, որպեսզի գործարանն աշխատի, մարդկանց հույսն էլ չկորչի, մի հատ էլ աշխատակիցներին թողել են բախտի քմահաճույքին՝ երկրում պայթյունավտանգ իրավիճակ ստեղծելով: Հիմա էլ այս մարդիկ իրենց արդարությունը նորից փողոցներում են փնտրում, ուզում են ճանապարհ փակել, որ իրենց հարցին լուծում տրվի:

Այս իրավիճակում հասարակության գործողությունները, իհարկե, տրամաբանորեն պետք է ուղղված լինեն այդպիսի իշխանության հեռացմանն ու իշխող համակարգի չեզոքացմանը: Եվ թող Սերժ Ազատիչը սա տեսնի և իմանա՝ գաղջությունը հենց այստեղից է սկսվում:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը