Քաղաքական

12.12.2016 14:40


ԼՂ ՊԲ-ն հերքում է ադրբեջանական կողմի հայտարարությունը հայկական ԱԹՍ խոցելու մասին

ԼՂ ՊԲ-ն հերքում է ադրբեջանական կողմի հայտարարությունը հայկական ԱԹՍ խոցելու մասին

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկությունը հայկական անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) խոցելու մասին։

«Իրականությանը չի համապատասխանում։ Մեզ դա չի հետաքրքրում՝ խփել են, թե չեն խփել, ես ասում եմ, որ իրականությանը չի համապատասխանում»,-ասել է Հասրաթյանը։ Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ սա համարեց ադրբեջանական հերթական «դեզինֆորմացիա»։

«Էս տարիներ ընթացքում արդեն նորություն չի մեզ համար, որ էրեխեքի խաղալիք սարքերը, հարսանիք նկարելու կոմերցիոն, էժան, չինական բաներ են գտնում, նկարում՝ մի կողմից փորձելով իրենց ոգին բարձրացնել, մյուս կողմից էլ ցույց տալ, թե տեսեք հայկական կողմն ինչպիսի սարքեր է օգտագործում, ինչպիսի էժան բաներ է օգտագործում»,-ասել է Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ «Ազատություն»-ում:

Այս խորագրի վերջին նյութերը