Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հրաժարականի դիմում է ներկայացրել և լքել երկիրը։ «Խարկովի» փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Ուկրաինայի խորհրդարանի նախկին պատգամավոր Օլեգ Ցարյովը:
Նախարարների կաբինետում նրա աղբյուրը հայտնել է, որ դեկտեմբերի 8-ին Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանին է ներկայացվել Ավակովի հրաժարականի դիմումը:
«Ինքը Ավակովը Կնյաժիչիում տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո մեկնել է Կանադա և այդպես էլ չի վերադարձել Ուկրաինա»,–ասել է Ցարյովը:
Նա նշել է, որ հեռանալու պատճառը կապված է բնակարանային գողության հետ. Ավակովը վախենում է գործի հրապարակայնացումից, որին մասնակցել են զոհված ոստիկանները:
«Քանի դեռ նա չի ստացել իր անվտանգության երաշխիքը, չի վերադառնա Ուկրաինա»,–հավելել է Ցարյովը։
Ավակովը հրաժարական է տվել և հեռացել Ուկրաինայից

7or.am