Աշխարհ

12.12.2016 13:35


Եթե Թուրքիայի հետ բանակցությունները շարունակելու վերաբերյալ որոշում ընդունվի, Կուրցը վետո կկիրառի

Եթե Թուրքիայի հետ բանակցությունները շարունակելու վերաբերյալ որոշում ընդունվի, Կուրցը վետո կկիրառի

Ավստրիայի ԱԳՆ ղեավար Սեբաստիան Կուրցը տեղական APA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե Թուրքիայի հետ ԵՄ բանակցությունները շարունակելու վերաբերյալ որոշում ընդունվի, ինքը վետո կկիրառի։

Այս մասին հայտնում է «Deutsche Welle»-ն:

«Թուրքիան օրինական պետության, ժողովրդավարության և մարդու իրավունքների տեսանկյունից բացասական զարգացում է գրանցել»,- նշել է նա:

Կուրցն անհրաժեշտ է համարել, որ ԵՄ արտգործնախարարների նիստին ընդունված որոշման մեջ առնվազն պարունակվի բանակցությունների սառեցման պահանջը:

Նշենք, որ այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ԵՄ արտգործնախարարները հանդիպելու են Բրյուսելում: Քննարկվելու է նաև Թուրքիայի հետ անդամակցության շուրջ բանակցությունների շարունակման հարցը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը