Այսօր ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստում քննարկվել է Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության համար ստեղծվող հիմնադրամի հարցը: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասել է, որ փոփոխություններ են կատարվել նախագծում՝ հիմնադրամն ազատվում է շահութահարկի, ավելացված արժեքի հարկի և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ հարկերի, պետական և տեղական տուրքերի, ինչպես նաև բոլոր տեսակի վճարումից: Հիմնադրամի միջոցների վրա չի կարող տարածվել բռնագանձում, կիրառվել արգելանք կամ որևէ այլ սահմանափակում՝ բացառությամբ կյանքին կամ առողջության հասցված վնասներից, ինչպես նաև աշխատավարձի ու դրան հավասարեցված միջոցներից բխող պահանջների, վարկային, փոխառության պայմանագրերով, հիմնադրամի կողմից թողարկված արժեթղթերով պարտատերերի, ինչպես նաև՝ շահառուների պահանջների:
Իսկ յուրաքանչյուր աշխատողից 1000 դրամ գանձելը կամավոր դարձնելու մասին Սարգսյանն ասել է, որ ուսումնասիրել է «Մարտիկ» հիմնադրամի փորձը և համոզվել, որ այդ կամավոր նվիրատվությունների շնորհիվ գործող հիմնադրամի գումարները մի քանի անգամ պակաս են այն միջոցներից, որոնք նախատեսում է այս հիմնադրամը:
«Պարտադիր վճարը պահելով՝ թույլ կտրվի ավելացնել այս հիմնադրամի միջոցների ծավալը»,-նշել է նա:
1000 դրամը մնաց «պարտադիր»

7or.am