Աշխարհ

12.12.2016 11:45


Ղրղզստանցիները հավանություն են տվել Սահմանադրության փոփոխություններին

Ղրղզստանցիները հավանություն են տվել Սահմանադրության փոփոխություններին

Ղրղզստանի քաղաքացիների մեծ մասը հավանություն է տվել երկրի Սահմանադրության փոփոխությանը։ Այդ են վկայում նախօրեին երկրում կայացած հանրաքվեի արդյունքները։

Ընտրողների 80 տոկոսը կողմ է արտահայտվել Սահմանադրության փոփոխությանը, որի նպատակն է նվազեցնել նախագահի լիազորությունները, ընդլայնել վարչապետինն ու խորհրդարանինը։

Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն հաջորդ տարի։

Դրանցից մեկը հնարավորություն է տալիս վարչապետին նշանակել և պաշտոնից հեռացնել նախարարներին. այդ լիազորությունն այժմ նախագահինն է։ Վարչապետը կարող է նաև նշանակել և պաշտոնից հեռացնել ՏԻՄ ղեկավարներին՝ առանց հաշվի առնելու տեղական ավագանու կարծիքը։ Բացի այդ, երկրի ղեկավարը զրկվում է Պաշտպանության խորհրդում նախագահելու լիազորությունից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը