Քաղաքական

12.12.2016 12:00


ԼՀԿ–ն, ՔՊ–ն և «Հանրապետությունը» համատեղ հուշագիր ստորագրեցին. խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցեն դաշինքով

ԼՀԿ–ն, ՔՊ–ն և «Հանրապետությունը» համատեղ հուշագիր ստորագրեցին. խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցեն դաշինքով

Քիչ առաջ «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները համատեղ քաղաքական գործունեության հուշագիր ստորագրեցին 2017թ. խորհրդարանական ընտրություններում և Երևանում ավագանու ընտրություններում համագործակցելու վերաբերյալ։

Հուշագիրը ստորագրել են Սասուն Միքայելյանը, Արամ Սարգսյանը և Էդմոն Մարուքյանը։

««Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները 2017թ. խորհրդարանական ընտրություններին և Երևանում ավագանու ընտրություններին կմասնակցեն միասնաբար՝ ընտրական դաշինքով։ Համատեղ գործունեության, այդ թվում՝ նոր ուժերի ներգրավման վերաբերյալ որոշումները կկայացնեն կոնսենսուսով։ Համատեղ գործունեության արդյունքում կսկսեն բանակցություններ միասնական կուսակցություն ստեղծելու վերաբերյալ։ Հետամուտ են Հայաստանում եվրոպական մոդելին, իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետության կառուցմանը՝ ազգային լավագույն առանձնահատկությունների և հետաքրքրությունների համադրությամբ»,–մասնավորապես ասված է հայտարարության տեքստում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը