Հալեպում մեկ օրվա ընթացքում հանձնվել է ավելի քան 700 զինյալ
Մեկ օրվա ընթացքում Հալեպ քաղաքի շրջաններից, որոնք վերահսկվում են զինյալների կողմից, դուրս է եկել 13 հազար խաղաղ բնակիչ, 728 ծայրահեղական վայր է դրել զենքը։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն՝ հղում անելով Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնին։
«Հալեպի՝ զինյալների հսկողության տակ գտնվող շրջաններից, Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի աջակցությամբ, դուրս է բերվել 13, 346 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5831 երեխա»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Փախստականներին տեղավորում են հատուկ հումանիտար կենտրոններում, որտեղ նրանց ապահովում են տաք սննդով և բժշկական օգնությամբ։
Բացի այդ, ռուս սակրավորները մեկ օրվա ընթացքում ականազերծել են Հալեպի արևելյան հատվածի ավելի քան 7 հա բնակավայր, այդ թվում՝ դպրոցը, մզկիթը, մանկապարտեզը և 3,5 կմ ճանապարհ։

7or.am