«Daily Mail»-ը Մխիթարյանին ամենաբարձր գնահատականի է արժանացրել
Բրիտանական հեղինակավոր «Daily Mail» պարբերականը գնահատականներ է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներին Անգլիայի առաջնության 15-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ խաղում:
Ամենաբարձր՝ 8 գնահատականի արժանացել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որի միակ գոլը հաղթանակ է պարգևել ՄՅ–ին։
«Շարունակում է փայլել: Տպավորիչ ձևով ձերբազատվեց պաշտպանից և գոլ խփեց: Հենրիխը լավ տեսք ուներ ամբողջ խաղի ընթացքում, մինչև որ Դենի Ռոուզի սահանկման պատճառով պատգարակով լքեց խաղադաշտը»,- գրել է պարբերականը։
Հիշեցնենք՝ Մխիթարյանը ոտնաթաթի վնասվածքի պատճառով փոխարինվեց 85-րդ րոպեին: Ավելի վաղ հայ կիսապաշտպանը ճանաչվել էր հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։

7or.am