Անընդհատ հանդիպում եմ 2017թ. ապրիլին ՀՀ խորհրդարանական ընտրությունները բոյկոտելու կոչերի` համեմված հայաստանյան ընդդիմության նկատմամբ ծաղրով ու բացահայտ թերահավատությամբ: Այս համատեքստում քննադատության է արժանանում նաև Սփյուռքի անվանի գործիչների` ընտրությունների ժամանակ դիտորդություն անելու նախաձեռնությունը:
Վստահ եմ, որ սա սխալ ճանապարհ է: Ակնհայտ է, որ իշխող կուսակցությունը գնալու է ամեն ընտրակեղծիքի իշխանությունը չկորցնելու համար, միևնույն ժամանակ ակնհայտ է, որ ընտրությունների հրապարակված արդյունքները չեն արտահայտելու ժողովրդի քվեն: Սրանով հանդերձ. 1. Հարկավոր է աջակցել հայաստանյան ընդդիմադիր կուսակցություններին, ցուցաբերել ակտիվություն ընտրությունների վերահսկման ասպարեզում, 2. Բոյկոտը մեծ արդյունք չի տա, ընդհակառակը` կպակասեցնի ընդդիմության էլեկտորատը, ԱԺ կմտնեն հանրապետականն ու երբևէ նրա հետ կոալիցա կազմած ուժերը, 3. Ռեսուրսների կենտրոնացման, ուժային կառույցների ապօրինի օգտագործման և այլ հակաժողովրդավարական գործողությունների պայմաններում բավականին դժվար է ընդդիմադիր քաղաքական ուժի ստեղծումը, պահպանումը, հանրապետությունով մեկ տարածվելը: Հետևաբար նման համարձակ նախաձեռնությունները միայն պետք է ողջունվեն, 4.Նույնիսկ Հանրապետականի «հաղթանակի» դեպքում իշխանափոխության սցենարները պետք է մշակվեն՝ նկատի առնվելով խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունների հնարավորությունները և կարողությունները, ինչպես նաև լեգիտիմությունը, 5. Միանշանակ ողջունելի է Սփյուռքի անվանի դեմքերի՝ ընտրությունները վերահսկելու ցանկությունը, պետք է մաղթենք, որ այս շարժումը մեծ ծավալներ ընդունի: Թեև ընտրախախտումների մի զգալի մասը տեղի են ունենում մինչև քվեախցիկը, այնուամենայնիվ ընտրատեղամասերում կատարվող խախտումներն էլ մեծ ծավալ են կազմում և արժանի են հսկողության, 6. Սրանք իշխանափոխության համար նվազագույն քայլերն են, որ արժե կատարել:
ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան էջից
Բոյկոտել, թե՞ մասնակցել
Անընդհատ հանդիպում եմ 2017թ. ապրիլին ՀՀ խորհրդարանական ընտրությունները բոյկոտելու կոչերի` համեմված հայաստանյան ընդդիմության նկատմամբ ծաղրով ու բացահայտ թերահավատությամբ: Այս համատեքստում քննադատության է արժանանում նաև Սփյուռքի անվանի գործիչների` ընտրությունների ժամանակ դիտորդություն անելու նախաձեռնությունը:
Վստահ եմ, որ սա սխալ ճանապարհ է:
Ակնհայտ է, որ իշխող կուսակցությունը գնալու է ամեն ընտրակեղծիքի իշխանությունը չկորցնելու համար, միևնույն ժամանակ ակնհայտ է, որ ընտրությունների հրապարակված արդյունքները չեն արտահայտելու ժողովրդի քվեն: Սրանով հանդերձ.
1. Հարկավոր է աջակցել հայաստանյան ընդդիմադիր կուսակցություններին, ցուցաբերել ակտիվություն ընտրությունների վերահսկման ասպարեզում,
2. Բոյկոտը մեծ արդյունք չի տա, ընդհակառակը` կպակասեցնի ընդդիմության էլեկտորատը, ԱԺ կմտնեն հանրապետականն ու երբևէ նրա հետ կոալիցա կազմած ուժերը,
3. Ռեսուրսների կենտրոնացման, ուժային կառույցների ապօրինի օգտագործման և այլ հակաժողովրդավարական գործողությունների պայմաններում բավականին դժվար է ընդդիմադիր քաղաքական ուժի ստեղծումը, պահպանումը, հանրապետությունով մեկ տարածվելը: Հետևաբար նման համարձակ նախաձեռնությունները միայն պետք է ողջունվեն,
4.Նույնիսկ Հանրապետականի «հաղթանակի» դեպքում իշխանափոխության սցենարները պետք է մշակվեն՝ նկատի առնվելով խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունների հնարավորությունները և կարողությունները, ինչպես նաև լեգիտիմությունը,
5. Միանշանակ ողջունելի է Սփյուռքի անվանի դեմքերի՝ ընտրությունները վերահսկելու ցանկությունը, պետք է մաղթենք, որ այս շարժումը մեծ ծավալներ ընդունի: Թեև ընտրախախտումների մի զգալի մասը տեղի են ունենում մինչև քվեախցիկը, այնուամենայնիվ ընտրատեղամասերում կատարվող խախտումներն էլ մեծ ծավալ են կազմում և արժանի են հսկողության,
6. Սրանք իշխանափոխության համար նվազագույն քայլերն են, որ արժե կատարել:
ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան էջից