Կարծիք

11.12.2016 21:23


Ես այսօր իրավական և գործնական որևէ կապ չունեմ ո՛չ Սիվիլիթաս հիմնադրամի, ո՛չ ՍիվիլՆեթի հետ

Ես այսօր իրավական և գործնական որևէ կապ չունեմ ո՛չ Սիվիլիթաս հիմնադրամի, ո՛չ ՍիվիլՆեթի հետ

Վերջին շրջանում իմ կողմից հարգված տարբեր գործիչներ ինձ դիմում են՝ իրենց անհամաձայնությունը, հաճախ նաև դժգոհությունը հայտնելով ՍիվիլՆեթ կայքում հրապարակված այս կամ այն նյութի վերաբերյալ։

Ճիշտ է՝ ՍիվիլՆեթը իմ հիմնադրած Սիվիլիթաս հիմնադրամի ծրագրերից մեկն է, բայց ես այսօր իրավական և գործնական որևէ կապ չունեմ ո՛չ հիմնադրամի, ոչ էլ ՍիվիլՆեթի հետ։ Սիվիլիթասը հիմնադրվել է 2008-ին։ Ես եղել եմ այդ հիմնադրամի խորհրդի նախագահը մինչև 2012 թվականը։ ՍիվիլՆեթը գործում է արդեն ավելի քան հինգ տարի։ Այդ ընթացքում երբևէ չեմ խառնվել կայքի խմբագրական որոշումներին կամ ներքին խնդիրներին։ Ասածիս մեջ հեշտությամբ կարելի է համոզվել՝ թերթելով կայքի էջերը։

Ժամանակ առ ժամանակ ինքս էլ չեմ կիսում ՍիվիլՆեթի հրապարակումների բովանդակությունն ու շեշտադրումները: Թերևս նկատել եք, որ այնտեղ հանդիպում են նյութեր, որոնք քննադատաբար են անդրադառնում անձամբ ինձ, իմ կուսակցությանը և իմ նախարարության ժամանակաշրջանին: Սրանք ձևական խոսքեր չեն: Պարզ իրականությունն է:

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության հիմնադրումից հետո թյուրընկալումներ կան, թե կայքն առնչություն ունի քաղաքական այս ուժի հետ։ Այդ թյուրընկալումները վնասում են թե՛ կուսակցության գործունեությանը, թե՛ կայքին հետևողների վստահությանը։

Կրկին ուզում եմ ընդգծել, որ ես որևէ առնչություն չունեմ ՍիվիլՆեթի հետ։ Ակնկալում եմ հարգելի գործընկերներիս, ծանոթներիս ու հանրության վստահությունն իմ խոսքերի նկատմամբ:

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի

ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը