Լրահոս

04.11.2010 17:42


Հայտնի է մոլորակի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը

Նոյեմբերի 3-ին ամերիկյան «Forbes» գործարար հանդեսը հրապարակել է մոլորակի ամենաազդեցիկ մարդկանց 68-հոգանոց ցուցակը, որոնց թվում են քաղաքական գործիչներ, գոծարարներ ու հանրաճանաչ մարդիկ, մի խոսքով՝ անհատներ, ովքեր կարողնում են  խամաշխարհային չափանիշներով ազդեցություն ունենալ այլոց վրա։

Ցուցակը գլխավորել է  Չինաստանի նախագահ Խու Ցզինթաոն, ով փաստորեն  միայնակ ղեկավարում է  1 մլրդ 300 մլն մարդու։

Երկրորդ տեղում, ինչպես և անցած տարի, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման է։ Երրորդ տեղն է զբաղեցրել սաուդյան արքա Աբդուլ իբն Աբդելը, ով Սաուդյան Արաբիայում տիրապետում է աշխարհի խոշարագույն նավթահանքերին։

Չորրորդ տեղը զբաղեցրել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը՝ անցած տարվա հետ համեմատությամբ մեկ հորիզոնականով զիջելով իր դիրքը։

Առաջին հնգյակը եզրափակում է Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը։

Առաջին տասնյակի մեջ են հայտնվել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի ղեկավար Բեն Բեռնանկեն, Հնդկաստանի իշխող կուսակցության ղեկավար Սոնյա Գանդին։ Ինչպես և անցած տարի, այս տարի էլ 10-յակը եզրափակում է «Microsoft» ընկերության ղեկավար Բիլ Գեյթսը։

Նշենք նաև, որ 12-րդ տեղում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն է։

Այս խորագրի վերջին նյութերը