Կարծիք

11.12.2016 00:10


Ստում են, նշանակում է՝ անհանգստացած են

Ստում են, նշանակում է՝ անհանգստացած են

Իշխանական խոսափողներից մեկը, որն այժմ անորոշությունից ու ֆրուստրացիայից իրեն պատեպատ է տալիս, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության հետ կապված միանգամից մի քանի սուտ տեղեկատվոթյուն էր հրապարակել մեկ նախադասության մեջ:

Մասնավորապես, «սուպերընդդիմադիր» և ահավոր «արևմտամետ» կայքն այդ նշել էր, թե, իբր, ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ եզրեր է փնտրում իշխանությունների հետ լեզու գտնելու համար, թե, իբր, կուսակցությունում ուզում են, որ Վարդան Օսկանյանը հանդիպի Սերժ Սարգսյանի հետ:

Դժվար է ասել, թե ինչու են վերջին շրջանում մամուլի որոշ միջոցներն ու դրանց խնամակալները ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության հետ կապված նմանատիպ պոզավոր ստեր տարածում, բայց մեկ բան ակնհայտ է՝ ստում են, նշանակում է՝ անհանգստացած են: Ընթերցողին ուզում են մոլորության մեջ գցել, նշանակում է՝ տեսնում են, որ ամեն ինչ իրենց ուզած ձևով չի գնում:

Նման դեպքերում ընդունված է ասել, որ շունը կհաչա, քամին կփչի, իսկ քարավանը կգնա իր պլանավորած ճանապարհով:

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության մամուլի խոսնակ

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը