Աշխարհ

10.12.2016 12:15


Գամբիայի նախագահը չի ճանաչել նախագահական ընտրությունների արդյունքները, որոնցում պարտվել է

Գամբիայի նախագահը չի ճանաչել նախագահական ընտրությունների արդյունքները, որոնցում պարտվել է

Գամբիայի նախագահ Յայա Ջամմեն հայտարարել է, որ չի ճանաչում դեկտեմբերի 1–ին անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները, որոնցում նա պարտվել է ընդդիմադիր կուսակցության թեկնածու Ադամ Բարոուին: Այս մասին հայտնում է «Ռեյթերը»:

Ջամմեն հանդես է եկել «թափանցիկ ընտրություններ» անցկացնելու օգտին, որոնց ընթացքին կհետևի «ընտրական ազնիվ և անկախ հանձնաժողովը»:

Աղբյուրը հիշեցնում է՝ դեկտեմբերի 1-ին կայացած նախագահական ընտրություններում ընդդիմադիր «Միավորված դեմոկրատական կուսակցության» թեկնածու Ադամ Բարոուն ստացել էր 45,5 տոկոս ձայն, Ջամմեն՝ 36,7 տոկոս:

Ջամմեն Գամբիան նախագահում է 1994–ից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը