Աշխարհ

10.12.2016 12:08


Հայ գեղասահորդուհին համաշխարհային ռեկորդ է սահմանել

Հայ գեղասահորդուհին համաշխարհային ռեկորդ է  սահմանել

Ծագումով հայ ռուս գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդեւան (Բաբասյան) Մարսելում կայացած Գրան-պրի հաղորդման եզրափակչում հաղթանակ է տարել։ Նա նաեւ նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել։ Գրում է wnews.am-ը:

Ինչպես գրում է ռուսական «Իզվեստիա»-ն, Մեդվեդեւան գրանցել է 79,21 բալանոց արդյունք։ Նախորդ բարձրագույն նվաճումը սահմանվել է 2014թ. Աշխարհի չեմպիոնատում ճապոնացի մարմնամարզուհի Մաո Ասադի կողմից (78,66 բալ

Երկրորդ տեղում Կանադայի ներկայացուցիչ Քեյթլին Օսմոնդն է, երրորդում՝ ճապոնուհի Սատոկո Միյախտաերան։

Նշենք, որ 16-ամյա Եվգենիան գեղասահքով է զբաղվում 4 տարեկանից և արդեն հասցրել է մի քանի բարձրակարգ մրցումներում առաջատար դառնալ` 2016թ Ռուսաստանի չեմպիոնուհի, 2015թ պատանիների Եվրոպայի չեմպիոնուհի: Այս պահին` նա Եվրոպայի ամենախոստումնալից գեղասահորդուհին է համարվում:

Եվգենիան ազգությամբ հայուհի է: Ծնվել է 1999 թվականի նոյեմբերի 19-ին Մոսկվայում: Նրա հայրը Արման Բաբասյանն է, իսկ մայրը նախկինում գեղասահորդուհի է եղել: Ծնողներն ամուսնալուծված են, բայց Եվգենիան չի թաքցնում իր հայկական արմատները:

Այս խորագրի վերջին նյութերը