Աշխարհ

10.12.2016 11:59


Սեբաստիան Կուրց. «Ավստրիան կկենտրոնանա հակամարտությունների լարվածությունը նվազեցնելու վրա»

Սեբաստիան Կուրց. «Ավստրիան կկենտրոնանա հակամարտությունների լարվածությունը նվազեցնելու վրա»

Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Ավստրիան ԵԱՀԿ-ում իր նախագահության շրջանում կկենտրոնանա կառույցի երկրներում առկա հակամարտությունների լարվածության թուլացման վրա:

Հիշեցնենք՝ 2017–ին ԵԱՀԿ-ում նախագահությունը Գերմանիայից անցնելու է Ավստրիային։

«2017 թվականին ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահությանն ընդառաջ. Մենք կկենտրոնանանք հակամարտություններում լարվածության նվազման, արմատականության դեմ պայքարի և վստահություն կառուցելու վրա»,-գրել է Կուրցը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Համբուրգում ընթացող ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդի 23-րդ նիստում նա հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն անհնար է լուծել ռազմական ճանապարհով և ԵԱՀԿ-ն շատ կարևոր դեր է խաղում այդ երկխոսության մեջ:

«ԵԱՀԿ տիրույթում 2016-ը հիշողության մեջ կմնա մի շարք մարտահրավերներով, ներառյալ՝ ԼՂ ռազմական բախումներով»,–նկատել էր նախարարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը