Աշխարհ

10.12.2016 11:52


Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2019թ. առաջնության եզրափակիչ փուլը կկայանա Հայաստանում

Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2019թ. առաջնության եզրափակիչ փուլը կկայանա Հայաստանում

ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի նիստը հաստատել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2019 թ. առաջնության եզրափակիչ փուլը Հայաստանում անցկացնելու հայտը:

Այսպիսով, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առաջին անգամ կհյուրընկալի ՈՒԵՖԱ-ի հովանու տակ անցկացվող եզրափակիչ փուլի մրցաշար Հայաստանում:

ՀՖՖ–ից հայտնում են, որ մրցաշարի անցկացման կոնկրետ ժամկետները և մարզադաշտերը կհաստատվեն ավելի ուշ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը