Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը Մանամայում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ–ը ևս 200 լրացուցիչ զինվորական է ուղարկելու Սիրիա՝ Ռաքքա քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչներից ազատելու գործողությանը մասնակցելու նպատակով։ Այս մասին հաղորդում է «Reuters»–ը։
«Սիրիա լրացուցիչ զորքեր ուղարկելու վերջին որոշումը համարվում է ևս մեկ կարևոր քայլ մեր գործընկերներին ԻՊ դեմ պայքարում աջակցելու հարցում»,– թվիթթերյան իր էջում Քարթերի խոսքերն է մեջբերել ԱՄՆ–ի Պաշտպանության նախարարությունը։
Քարթերը նաև նշել է, որ Սիրիա են ուղևորվելու հատուկ ուժերի մարզիչներ, ինչպես նաև՝ ականազերծման մասնագետներ։
Պենտագոնը ևս 200 զինվորական է ուղարկելու Սիրիա

7or.am