Աշխարհ

10.12.2016 10:55


Հնագետները Լեհաստանում «վամպիրների» գերեզմաններ են հայտնաբերել

Հնագետները Լեհաստանում «վամպիրների» գերեզմաններ են հայտնաբերել

Լեհաստանի արևմտյան հատվածում՝ Գուժիցա գյուղի մոտ գտնվող գերեզմանոցի ծայրում, հնագետները հայտնաբերել են միջնադարյան 3 գերեզման, որտեղ թաղված են արնախմության մեջ մեղադրվող մարդիկ։ Այս մասին հաղորդում է «Informing»–ը։

Գերեզմաններում հայտնաբերել են մարդկանց այլանդակված կմախքներ։ Համաձայն կատարված ուսումնասիրության արդյունքների՝ մարմինները գլխատվել էին, իսկ գանգերից մեկը քարերով ճզմվել էր մահից հետո, կմախքների վրա նկատելի են նաև խոր ծակոցների հետքեր՝ արված փայտյա ցիցերով։

Երկու գերեզմանում էլ հանգուցյալների ոսկորները խառնված են եղել։ Փոխված են եղել նաև հանգուցյալներից մեկի ոտքերի տեղերը։ Տղամարդու ու կնոջ կմախքների վրա հայտնաբերվել են ֆիզիկական արատների նշաններ. նրանք կուզիկ են եղել։ Իսկ կինը թաղված է եղել դեմքով դեպի ներքև։

Ըստ հնագետ Քշիշթոֆի՝ այդ մարդիկ սովորականից շատ խորն էին թաղված։ Տեղի բնակիչները համարում էին, որ այդ մարդիկ վամպիրներ էին, և նրանց մեղադրում էին այդ տեղանքում բազմաթիվ մարդկանց մահվան մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը