Որքան իշխանությունը հարստանում է, այնքան սահմանագոտին ավելի ու ավելի է ընկղմվում խավարի մեջ: Բայց նույն իշխանությունը կրկին փորձում է ժողովրդի չունեցած միջոցների հաշվին լուծել խավարը ցրելու խնդիրը:
Հայտնի կենտրոնի կողմից ստեղծված հերթական պրոյեկտը՝ «Լուսավոր սահմանը», դեկտեմբերի 10-ից սկսում է էլեկտրաֆիկացիայի գործընթացը (լրիվ հայտնվել ենք անցյալ դարի 20-ական թվականների վերջի իրականության մեջ, երբ ազդարարվեց, որ երկրով մեկ էլեկտրաֆիկացիայի ծրագիր է իրականացվում):
«Լուսավոր սահման» անվամբ նախագծի հեղինակները հայտարարում են, թե գնում ենք Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղ, լամպեր ենք տանում, եկեք բոլորս միասին գնանք ու փոխենք լամպերը: Եվ այդպես հերթով պետք է գնանք սահմանամերձ գյուղեր ու լամպերով ապահովենք բնակչությանը:
Պարզվում է՝ Տավուշի ՀՀԿ-ական մարզպետ Հովիկ Աբովյանը, որը ներկայացված եկամուտների հայտարարագրով միլիոնատեր է, սպասում է ժողովրդի կողմից տրամադրվող լամպերին, որպեսզի լուսավորի իր մարզի գյուղերը (ի դեպ, Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետն էլ է ՀՀԿ անդամ):
Թե մինչև հիմա ուր է անհետացել մարզային և համայնքային բյուջեն, որ անգամ լամպերի հարցը չեն լուծել, դա էլ իրենք կիմանան: Նույն մարզպետը՝ Հովիկ Աբովյանը, երկու տարի առաջ՝ 2014-ին, Կողբ գյուղի Ս. Հովհաննես եկեղեցու պատին իր պատկերը քաշել տվեց (որքան էր վճարել նկարչին՝ միայն կարելի է ենթադրել): Լուսավորության խնդիրը լուծելու փոխարեն մարդը «Խորհրդավոր ընթրիք» նկարում 12 առաքյալներից մեկին պատվիրել էր ներկայացնել իր դեմքով՝ Քրիստոսի կողքին: Ի՞նչ սահմանագոտի, ի՞նչ հիմնախնդիրներ. ինքն առաքյալ է, և վերջ: Իսկ «առաքյալի» մարզի համայնքների լամպերի ու լուսավորության և մնացած խնդիրները թող ժողովուրդը հոգա (դե, եթե կուսակցության ղեկավարին համեմատում են Մովսես առաջնորդի հետ, ինքն ինչո՞ւ չպետք է «առաքյալ» լինի, որ):
Հովիկ Աբովյանի առաքելությունն այս կյանքում միայն հարստանալն է, որի կարողության գուցե մի չնչին մասը տեսնում ենք հայտարարագրում: Նա մարզպետ է նշանակվել 2014թ. մայիսին: Ըստ մամուլի հրապարակումների՝ հենց նույն տարում էլ նա ձեռք է բերել 7,5 մլն դրամ արժողությամբ TOYOTA LAND CRUISER 100 4.5 I մեքենա: 31,3 մլն դրամ և 110 հազար դոլար կազմել են նրա դրամային միջոցները, մինչդեռ նրա տարեկան աշխատավարձը ընդամենը 2,8 մլն դրամ է եղել: Հիշեցնենք՝ Հովիկ Աբովյանը մինչ մարզպետ դառնալը զբաղեցրել է Գուգարքի մաքսատան պետի պաշտոնը:
Պակաս հարուստ չէ նաև մարզպետի կինը՝ Աննա Ազատյանը: 101 մլն դրամ և 400 հազար դոլար եղել են նրա դրամական միջոցները, ընդ որում՝ տիկին Ազատյանը որևէ տեղից աշխատավարձ չի ստանում: Մարզպետի որդին՝ Աշոտ Աբովյանը, 2014թ. ձեռք է բերել MERCEDES-BENZ G55 AMG մեքենա՝ 20 մլն դրամով: Դրամական այլ միջոցներ որդին չի հայտարարագրել, իսկ աշխատավարձը կազմել է ընդամենը 1,3 մլն դրամ:
Եվս մեկ մեքենա էլ նույն տարում ձեռք է բերել Հովիկ Աբովյանի դուստրը՝ Անուշ Աբովյանը: Քանի որ դուստրը որևէ եկամուտ չի հայտարարագրել և չի աշխատում, ըստ ամենայնի, Հովիկ Աբովյանն է գնել TOYOTA RAV 4 2.0 GAS ավտոմեքենան դստեր համար՝ վճարելով 15 մլն դրամ:
Ահա այսպես: Եվ հիմա պետք է ժողովուրդը լամպեր տանի ու լուսավորի Տավուշի մարզը:
«Առաքյալ» մարզպետն ու էլեկտրաֆիկացիան

Կիմա Եղիազարյան