Համբուրգում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքում կայացած ճեպազրույցի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ Սարգսյան–Ալիև հանդիպումը բացառված չէ:
«Բայց այդ հանդիպումները պետք է ավելի մանրակրկիտ պատրաստվեն, որովհետև մեր հարևան երկրից հնչում են հայտարարություններ հենց Համբուրգի հանդիպումից առաջ այն մասին, որ միջազգային իրավունքը ոչինչ է, և ուժի կիրառումն է ամենակարևորը»,-ընդգծել է նա՝ հավելելով, որ այսպիսի հայտարարություններ 21-րդ դարում երկրի ղեկավարության կողմից անելը ցույց է տալիս, որ այդ մարդիկ իրականությունից լրիվ կտրվել են:
Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների առաջարկած մոտեցումներն ու Ադրբեջանի մոտեցումը չեն համընկնում եւ գնալով ավելի են հակասում իրար:
Ինչ վերաբերում է Մամեդյարովի հետ կայացած իր հանդիպմանը, Նալբանդյանը նշել է, որ դա կարևոր էր, քանի որ վերջին անգամ Վարշավայում էին հանդիպել՝ հուլիսին.
«Մոտ հինգ ամիս է անցել, և այդ ընթացքում հանդիպում չէր եղել: Ինչ կարող է քննարկվել նման հանդիպումների ժամանակ: Դուք չպետք է հետություններ անեք ադրբեջանցի արտգործնախարի ելույթներից, այլ եռանախագահող երկրների հայտարարությունից, որում հստակ ներկայացված են այն խնդիրները, որոնք ցանկանում են քննարկել կողմերի հետ կամ բարձրացնել կողմերի հետ հանդիպումներին: Թե ինչ է ասում Ադրբեջանի արտգործնախարարը, դա իր գործն է, կարևորն այն է, թե ինչ են ասում Հայաստանի արտգործնախարարը և եռանախագահող երկրները: Ասում են` խստորեն դատապարտում են ուժի սպառնալիքը և ուժի կիրառման սպառնալիքը: Պարզ է, թե դա ում է ուղղված, որովհետև մենք միշտ հանձնառու ենք ուժի չկիրառմանը և ուժի սպառնալիքի չկիրառմանը: Ադրբեջանն է, որ ամեն ձևով խուսափում է դրան հղում կատարել և գնաց նույնիսկ խաղաղության դեմ հանցագործության, որովհետև ապրիլի սկզբին լայնածավալ ագրեսիա էր, որի ընթացքում կատարվեցին զարհուրելի բարբարոսություններ: Եռանախագահներն իրենց հայտարարության մեջ դատապարտում են ապրիլին տեղի ունեցած բարբարոսությունները»:
Էդ.Նալբանդյան. «Սարգսյան–Ալիև հանդիպումը բացառված չէ»

7or.am