Լավրով. «ԵԱՀԿ-ում դեռևս չի հաջողվում համաձայնության հասնել»
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Համբուրգում անցկացվող ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 23-րդ նիստի շրջանակում ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԵԱՀԿ-ում դեռևս չի հաջողվում համաձայնության հասնել Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության տեղակայման վայրի վերաբերյալ: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Նա նաև հայտնել է, որ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները վերաբերել են ԵԱՀԿ-ի դիտորդների թվի ավելացմանը, և ընդամենը յոթով:
«Այդ պայմանավորվածությունները պետք է ամրագրվեն ԵԱՀԿ-ի որոշումներում, բայց դա անելու համար անհրաժեշտ է համաձայնություն։ Դիտորդների թվի ավելացման վերաբերյալ փոխհամաձայնություն կա, բայց չկա փոխհամաձայնություն այն բանի վերաբերյալ, թե որտեղ են նրանք տեղակայվելու: Իմ կարծիքով՝ այդ դիտորդները պետք է տեղակայվեն շփման գծում, բայց դեռ չի ստացվում հասնել փոխհամաձայնության»,-ասել է Լավրովը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Համբուրգում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների հանդիպումը: Առանձնազրույց են ունեցել նաև Սերգեյ Լավրովն ու Էդվարդ Նալբանդյանը։

7or.am