Ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ հրապարակվել է ԼՂՀ-ի ՄԻՊ երկրորդ զեկույցը
«Արցախպրես»-ի հաղորդմամբ` 2016թ. ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կատարած դաժանությունների վերաբերյալ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի նոր զեկույցում անդրադարձ է կատարվում երեք պատերազմական հանցագործությունների` խոշտանգում, մահվամբ պատիժ (execution), և մարմինների անարգում:
«Առաջին հանցակազմը խոշտանգումն է: Այն վերաբերում է անձին ֆիզիկական կամ հոգեկան ցավ պատճառելուն: Հաջորդ հանցակազմը թարգմանել ենք «մահվամբ պատիժ»: Սա պարզապես միջազգային հումանիտար իրավունքով սահմանվող սպանությունը չէ: Խոսքը վերաբերում է քաղաքացիական անձանց, ինչպես նաև դիմադրելու ունակությունը կորցրած զինծառայողներին: Սա է հենց մեր հիմնավորումը` հայ լինելու համար` մահվան պատիժ: Այն հիմնված է մեր առաջին զեկույցի վրա, որտեղ հստակ ներկայացնում ենք հայատյացության փաստերը` որպես ամուր հիմքերի վրա դրված պետական քաղաքականության արդյունք, որը հասարակության մեջ այսպիսի հետևանքների է հանգեցնում:
Երրորդ հանցակազմը մարմինների անարգումն է: Առաջին երկու հանցակազմերը հստակորեն սահմանված են Ժնևյան կոնվենցիաներով, որոնց անդամակցում է նաև Ադրբեջանը, իսկ մարմինների անարգման հանցակազմը միջազգային սովորութային իրավունքի դրսևորում է, և մենք հիմնավորում ենք, որ այդ իրավունքի կանոնները կիրառելի են Ադրբեջանի նկատմամբ,- մասնավորապես ասել է Ռուբեն Մելիքյանը հավելել,-Վայրագությունների փաստերը ներկայացրել ենք երեք ուղղություններով` Թալիշ, որտեղ այժմ գտնվում ենք, հյուսիս-արևելյան կամ Սեյսուլան, և հարավային կամ Լելե թեփե ուղղությամբ: Մենք յուրաքանչյուր ուղղության հետ կապված փաստերը քննարկում ենք ըստ միջադեպերի: Հյուսիսում ունենք 4 միջադեպ, Սեյսուլիանի ուղղությամբ մեկ միջադեպ, հարավային ուղղությամբ` երկու»:
Զեկույցի մեջ ներառված տեսանյութերից մեկը ներկայացնում է զինվորականի և գյուղացու զրույցը (այն ամբողջությամբ կներկայացվի զեկույցի երկրորդ տարբերակում, իսկ հրապարակային տարբերակում դրա մի մասն է (հայ զինվորի կտրված գլուխը տեսանյութից հանված է): Զինվորականին է մոտենում գյուղացին և շնորհակալություն հայտնում «կտրելու համար» (գլուխը): «Մենք չենք պնդում, որ նա է հենց հանցագործը: Բայց հաջորդ նյութում այդ նույն մարդուն Ադրբեջանի նախագահը պարգևատրում է: Մեր եզրակացությունն այն է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն ապրիլին հանցագործություն է կատարել, և դա բոլոր ուղղություններով համակարգված բնույթ է կրել, նրանց հսկողության տակ հայտնված բոլոր հայերի նկատմամբ՝ զինվորական և քաղաքացիական: Սա միջազգային հանրության համար ահազանգ է: Եվ միջազգային կազմակերպությունները պետք գնահատական տան: Ադրբեջանը պետք է քննություն անցկացնի: Դա նրա ուղղակի միջազգային պարտավորությունն է»,- ընդգծել է Ռուբեն Մելիքյանը:
Խոսելով զեկույցում ներկայացված փաստերի հիման վրա արված հետևությունների մասին` Մելիքյանն ավելացրել է. «Ադրբեջանի հսկողության ներքո հայտնված քաղաքացիական անձինք և զինծառայողները ողջ չեն մնացել: Ենթադրաբար նրանց սպանությունները եղել են հայ լինելու համար մահապատիժը: Ադրբեջանական հսկողության ներքո հայտնված 31 անձից 27-ը ( մոտ 90 տոկոսը) խոշտանգվել են, պատժվել մահվամբ կամ նրանց մարմիններն անարգվել են: Ադրբեջանի հսկողության ներքո հայտնված բոլոր 3 քաղաքացիական անձինք գնդակահարվել են, իսկ նրանց մարմիններն էլ ենթարկվել են անարգման: ԼՂ ՊՆ երեք զինծառայող գլխատվել է, երկուսը` հետմահու, մեկը` ողջ եղած ժամանակ: Ամենատարածված ռազմական հանցագործությունը, որն արձանագրել ենք, մարմինների անարգումն է, որոնցից 21-ը անցնում է անթույլատրելի սահմանը: Խոշտանգման հինգ դեպք ունենք, որոնք վերաբերում են բոլոր երեք ուղղություններին էլ»:
Զեկույցում առկա հետևությունները հիմնված են ինչպես Արցախում իրականացվող քրեական վարույթի նյութերի, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի և աշխատակազմի կողմից անմիջականորեն ընկալված փաստերի, այնպես էլ ադրբեջանական աղբյուրներում հրապարակված նյութերի հիման վրա:
Զեկույցում նաև անդրադարձ է կատարվել հանցանք կատարածների և նրանց հրամանատարության իրավական պատասխանատվության հարցերին, ինչպես և ներկայացված փաստերը քննելու և Ադրբեջանի միջազգային-իրավական պարտավորության հիման վրա մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցը:
Զեկույցում նաև անդրադարձ է կատարվում հանցանք կատարածների և նրանց հրամանատարության իրավական պատասխանատվության հարցերին, ինչպես նաև ներկայացված փաստերը քննելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու` Ադրբեջանի միջազգային-իրավական պարտավորությանը:
«Խոսելով եզրահանգումների մասին` նշեմ, որ ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ը կատարել են խոշտանգման, մահվամբ պատժման և մարմինների անարգման պատերազմական հանցագործություններ, և դրանք կրել են համակարգված և կազմակերպված բնույթ, քանի որ կատարվել են Ադրբեջանի ԶՈՒ բոլոր ստորաբաժանումների կողմից: Սա մենք միջազգային հանրության համար հնչեցնում ենք որպես ահազանգ: Միջազգային կառույցների կողմից ներկայացված խախտումները պետք է որոշակի արձագանքի արժանանան»,- հայտարարել է Արցախի ՄԻՊ-ը:

Մանրամասները՝ «Արցախպրես»–ում։