Աշխարհ

09.12.2016 16:00


«WikiLeaks»-ը հրապարակել է Էրդողանի փեսայի նամակները, որոնցից 149-ը Հայաստանի և հայերի մասին է

«WikiLeaks»-ը հրապարակել է Էրդողանի փեսայի նամակները, որոնցից 149-ը  Հայաստանի և հայերի մասին է

«WikiLeaks» պորտալը հրապարակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա, Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերատ Ալբայրաքի նամակները։ Այս մասին փոխանցում է RT-ն:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ նամակներիից 149-ը կապ ունի Հայաստանի և հայերի հետ:

Դրանցից մեկում, օրինակ, ներկայացվում է ապրիլյան պատերազմից հետո ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքի տեսակետը Հայաստանի հետ հարաբերությունների, ԼՂ հակամարտության վերաբերյալ, նշվում է թուրք-ադրբեջանական հարաբերությունների կարևորությունը: Մեկ այլ նամակում, թվարգրված 2014թ.–ով, խոսվում է եվրոպական շուկա իրանական գազի արտահանման հեռանկարների մասին՝ նշելով Հայաստան-Վրաստան-Սև ծով երթուղին: Նամակներից մեկում ներկայացվում են Վաշինգտոնի հայկական կազմակերպությունների և քրդական ազդեցիկ կուսակցություններից մեկի ներկայացուցիչների հանդիպման մանրամասները, կցված են նաև լուսանկարներ, որոնցում Թուրքիայում հայտնի քուրդ քաղաքական գործիչ Սելաեդդին Դեմիթաշն է ու «Հայ դատի» հանձնախմբի առաջնորդները:

«Foreign Policy»–ի փոխանցմամբ՝ «եթե այդ նամակների իսկությունը հաստատվի, ապա գլխացավանք կդառնա Բերաթ Ալբայրաքի համար»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը