Աշխարհ

09.12.2016 16:05


Մոսկվայի ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբի մարզչի դուստրն ընկել է 23–րդ հարկից և մահացել

Մոսկվայի ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբի մարզչի դուստրն ընկել է 23–րդ հարկից և մահացել

Մոսկվայում քննիչները փորձում են պարզել 20–ամյա աղջկա մահվան հանգամանքները։ Ինչպես հայտնում է ՌԴ ՔԿ մայրաքաղաքային վարչությունը, աղջկա մարմինը հայտնաբերվել է Վրուբելի փողոցում տեղակայված բնակելի շենքերից մեկի բակում՝ տեղի բնակիչների կողմից։ Ենթադրաբար, նա մահացել է՝ ընկնելով 23–րդ հարկի բնակարանից դեկտեմբերի 8–ի՝ լույս 9–ի գիշերը։ Տունը հետաքննելու արդյունքում, որը ներսից կողպված է եղել, քննիչները պարզել են, որ տան կահավորանքը խախտված չի եղել, պայքարի նշաններ չեն հայտնաբերվել։

Նշանակված է դատաբժշկական հետաքննություն՝ մահվան հստակ պատճառը բացահայտելու նպատակով։ Ստուգման արդյունքների հիման վրա ընդունվելու է ընթացակարգային որոշում։

Ինչպես տեղեկացնում է «Life»–ը, մահացածը Մոսկվայի ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբի 39–ամյա մարզիչ Իգոր Աքսյոնովի դուստրն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը