Լրահոս

26.01.2010 22:33

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքիին

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է  Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքիին

Հունվարի 26-ին կայացավ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքիի հանդիպումը: Իրանի ԱԳ նախարարը Երեւանում է գտնվում հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով:

Հայաստանի և Իրանի արտգործնախարարները հանգամանալից քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցեր:

Երկու երկրների առևտրատնտեսական հարաբերություններին առնչվող հարցերի քննարկման համատեքստում նախարարներ Նալբանդյանն ու Մոթթաքին վստահություն են հայտնել, որ հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստը կանցնի արդյունավետ և բարձր մակարդակով: Երկուստեք կարևորվել է իրավապայմանագրային դաշտի առավել ընդլայնումը, ինչը երկկողմ համագործակցության խորացման նոր հնարավորություններ կընձեռի:

Էդվարդ Նալբանդյանն ու Մանուչեհր Մոթթաքին մտքեր են փոխանակել տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման վերաբերյալ:

Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին:

Նախարարներն արծարծել են նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Նախարար Մոթթաքին ողջունել է  Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատմանն ուղղված ջանքերը:

Նախարար Մոթթաքին Էդվարդ Նալբանդյանին ներկայացրել է  Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումները:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։