Հարցազրույց ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ստեփան Մարգարյանի հետ
-Պրն Մարգարյան, ինչպե՞ս կգնահատեք 2017թ. բյուջեն: Ըստ Ձեզ՝սա ինչպիսի՞բյուջեէ,եւ ինչպե՞ս կանդրադառնա տնտեսության վրա:
-Եթե ձեզ հետաքրքրում են որակումները, ապա այն իրավիճակային է: Իսկ իրավիճակը, ինչպես բազմիցս նշել են քաղաքական ուժերի ներկայացուցիչները, փորձագետները եւ գործող վարչապետը, մեղմ ասած, մտահոգիչ է: Տնտեսական այն ցուցանիշները, որոնք մենք ունենք, եւ այն միտումները, որոնք առկա են տնտեսությունում, հուշում են, որ այսօր պոպուլիստական պատկերացումները մեր երկրի տնտեսության համար դառնում են վտանգավոր, սակայն, միաժամանակ, մենք ապրում ենք նախընտրական ժամանակաշրջանում, որտեղ պոպուլիզմը բոլոր կողմերից դառնում է գրեթե անխուսափելի: Ակնհայտ է, որ տնտեսության մեջ լուրջ և հիմնարար փոփոխություններ անելու համար անհրաժեշտ է ձեւավորել բարձր վստահություն ունեցող իշխանություն, որի բացակայությունն այսօր զգացվում է Հայաստանում:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես այս բյուջեն կանդրադառնա տնտեսության վրա, ապա շեշտեմ, որ այն ավելի շատ ներկայիս տնտեսության արտացոլանքն է, որը մտահոգիչ է բոլորիս համար:
-Տնտեսության վերջին ցուցանիշները շարունակում են մտահոգիչ լինել: Անկման միտումները, մեծ հաշվով, պահպանվում են: Հանրության մի մասի մոտ կար դրական ակնկալիք, սակայն հոկտեմբերին նույնիսկ արձանագրվել է տնտեսության անկում: Ո՞րն է Ձեր գնահատականը:
-Հասկանալի է, որ տնտեսության այս ցուցանիշները եւ ընդհանուր պատկերը նոր չեն, որ արձանագրված են: Մենք այդ մասին բազմիցս ասել ենք: Այս ամենի հիմքը դրվեց դեռ Տիգրան Սարգսյանի կառավարության ժամանակ, իսկ հաջորդները փորձում են այս իրավիճակից դուրս գալու ուղիներ փնտրել: Այլ խնդիր է, թե ինչքանով է դա նրանց հաջողվում: Անշո՛ւշտ, լավ է, որ այսօր գործադիրում փորձում են կառավարման նոր մոտեցումներ ներդնել, սակայն կարծում եմ, որ այսօրվա իրավիճակից դուրս գալու ճանապարհը քաղաքական հարթության մեջ է: Այն է՝ երկրում պետք է լինի հանրության կողմից վստահելի իշխանություն, որպեսզի հնարավոր լինի իրականացնել կենսական անհրաժեշտություն ունեցող փոփոխություններ: Հակառակ դեպքում ցանկացած, նույնիսկ դրական իմաստով արդյունավետ ծրագիր և նոր մենեջմենթ դատապարտված են ձախողման, քանի որ եթե հասարակությունն այս կամ այն չափով չի մասնակցում պետական կառավարմանը կամ չի հավատում առաջարկվող ծրագրերի կյանքի կոչմանը, միեւնույն է, դրական արդյունք դժվար է ակնկալել: Սա դասագրքային ճշմարտություն է, որը գործում է քաղաքականության մեջ:
Ստեփան Մարգարյան. «Սա իրավիճակային բյուջե է»
Հարցազրույց ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ստեփան Մարգարյանի հետ
-Պրն Մարգարյան, ինչպե՞ս կգնահատեք 2017թ. բյուջեն: Ըստ Ձեզ՝ սա ինչպիսի՞ բյուջե է, եւ ինչպե՞ս կանդրադառնա տնտեսության վրա:
-Եթե ձեզ հետաքրքրում են որակումները, ապա այն իրավիճակային է: Իսկ իրավիճակը, ինչպես բազմիցս նշել են քաղաքական ուժերի ներկայացուցիչները, փորձագետները եւ գործող վարչապետը, մեղմ ասած, մտահոգիչ է: Տնտեսական այն ցուցանիշները, որոնք մենք ունենք, եւ այն միտումները, որոնք առկա են տնտեսությունում, հուշում են, որ այսօր պոպուլիստական պատկերացումները մեր երկրի տնտեսության համար դառնում են վտանգավոր, սակայն, միաժամանակ, մենք ապրում ենք նախընտրական ժամանակաշրջանում, որտեղ պոպուլիզմը բոլոր կողմերից դառնում է գրեթե անխուսափելի: Ակնհայտ է, որ տնտեսության մեջ լուրջ և հիմնարար փոփոխություններ անելու համար անհրաժեշտ է ձեւավորել բարձր վստահություն ունեցող իշխանություն, որի բացակայությունն այսօր զգացվում է Հայաստանում:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես այս բյուջեն կանդրադառնա տնտեսության վրա, ապա շեշտեմ, որ այն ավելի շատ ներկայիս տնտեսության արտացոլանքն է, որը մտահոգիչ է բոլորիս համար:
-Տնտեսության վերջին ցուցանիշները շարունակում են մտահոգիչ լինել: Անկման միտումները, մեծ հաշվով, պահպանվում են: Հանրության մի մասի մոտ կար դրական ակնկալիք, սակայն հոկտեմբերին նույնիսկ արձանագրվել է տնտեսության անկում: Ո՞րն է Ձեր գնահատականը:
-Հասկանալի է, որ տնտեսության այս ցուցանիշները եւ ընդհանուր պատկերը նոր չեն, որ արձանագրված են: Մենք այդ մասին բազմիցս ասել ենք: Այս ամենի հիմքը դրվեց դեռ Տիգրան Սարգսյանի կառավարության ժամանակ, իսկ հաջորդները փորձում են այս իրավիճակից դուրս գալու ուղիներ փնտրել: Այլ խնդիր է, թե ինչքանով է դա նրանց հաջողվում: Անշո՛ւշտ, լավ է, որ այսօր գործադիրում փորձում են կառավարման նոր մոտեցումներ ներդնել, սակայն կարծում եմ, որ այսօրվա իրավիճակից դուրս գալու ճանապարհը քաղաքական հարթության մեջ է: Այն է՝ երկրում պետք է լինի հանրության կողմից վստահելի իշխանություն, որպեսզի հնարավոր լինի իրականացնել կենսական անհրաժեշտություն ունեցող փոփոխություններ: Հակառակ դեպքում ցանկացած, նույնիսկ դրական իմաստով արդյունավետ ծրագիր և նոր մենեջմենթ դատապարտված են ձախողման, քանի որ եթե հասարակությունն այս կամ այն չափով չի մասնակցում պետական կառավարմանը կամ չի հավատում առաջարկվող ծրագրերի կյանքի կոչմանը, միեւնույն է, դրական արդյունք դժվար է ակնկալել: Սա դասագրքային ճշմարտություն է, որը գործում է քաղաքականության մեջ:
Հարցազրույցը վարեց Նելլի Ավագյանը