Քաղաքական

09.12.2016 14:09


Համբուրգում հանդիպել են Նալբանդյանը, Մամեդյարովը և համանախագահները

Համբուրգում հանդիպել են Նալբանդյանը, Մամեդյարովը և համանախագահները

Նախօրեին Համբուրգում՝ ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում, կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների հանդիպումը:

Այս մասին «Թվիթթերում» հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Նա նշել է, որ հանդիպման նախաձեռնությունը համանախագահներինն է եղել:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները հայտարարություն էին ընդունել, որում ասվում էր, որ իրենք լիովին հավատարիմ են մնում ղարաբաղյան հակամարտությունը բանակցությունների ճանապարհով կարգավորելուն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը