Աշխարհ

09.12.2016 13:40


ԻՊ ահաբեկիչները գրոհել են Փալմիրայի արվարձանները

ԻՊ ահաբեկիչները գրոհել են Փալմիրայի արվարձանները

«Իսլամական պետության» զինյալները գրոհել են սիրիական Փալմիրայի արվարձանները։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը՝ Մարդու իրավունքների սիրիական դիտարանին հղումով։

Կոորդինացված հարձակման հետևանքով ծայրահեղականներին հաջողվել է մի քանի բնակավայր գրավել՝ Քասր ալ Հալաբաթը, Ջեբել Հայանը, Հարավային Սավամեան և Հավասիսը։

Մարտերի ընթացքում 34 սիրիացի զինծառայող է զոհվել, այդ թվում՝ 8 սպա։ Իսլամականները նույնպես կորուստներ են ունեցել։

«Letna.ru»–ն հիշեցնում է՝ սիրիական կառավարական ուժերը, ՌԴ ՌՏՈՒ–ի աջակցությամբ, ազատագրել էին Փալմիրան ս.թ. մայիսին։ Անտիկ քաղաքն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության ցանկում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը