Կարծիք

09.12.2016 12:07


Մեր հաշվին պետք է խնայողություններ անեն, բյուջեն լցնեն

Մեր հաշվին պետք է խնայողություններ անեն, բյուջեն լցնեն

Էլի հիշեցին՝ մեր հաշվին պետք է խնայողություններ անել, բյուջեն լցնել, տնտեսությունը զարգացնել

Ասում են՝ եկող տարվանից յուրաքանչյուր նախարարություն պետք է 20-25 տոկոս կրճատում անի: Առայժմ հայտնի չէ, թե այս փուլում քանի հոգի անգործ կմնա, բայց յուրաքանչյուր նախարարություն 20-25 տոկոս կրճատում պետք է անի:

Գիտեք՝ ինչն է հետաքրքիր, երբ այս իշխանությանն ասում ես՝ երկիրը զարգացրու, տնտեսությունը զարգացրու, բյուջեից գողացած փողերը հետ բեր, բանակին օգնիր, անապահովներին աջակցիր, ազատամարտիկի հոգսերը հոգա և այլն, սկսում են մեր միջոցով, մեր գրպանի հաշվին աննորմալ որոշումներ ընդունել և գործի դնել:

Էլի ընկնում են խեղճ ու կրակ ժողովրդի հետևից: Գոնե ամեն ինչ անեն, որ մարդիկ աշխատատեղեր ունենան, մարդիկ անգործ չմնան, մի հատ էլ լսում ես, որ պետք է աշխատատեղեր կրճատվեն խնայողությունների համար: Էլի մեր հաշվին հիշեցին, որ կարելի է ինչ-որ տեղ խնայե՞լ:

Խնայեք ոչ թե աշխատող ուժի, ընտանիք պահողի հաշվին, այլ կրճատեք ձեր ճոխությունների, թանկարժեք խոլերի, կոնյակների, ծառայողական մեքենաների, ոսկեզօծ պատերի և նման այլ «կարևորագույն» ծախսերը, ոչ թե էլի կպեք 90-140 հազար դրամ աշխատավարձով ապրող մարդկանց գրպանին:

Բա հարց տվել ե՞ք՝ եթե կրճատում եք, բա այդ մարդիկ ի՞նչ պետք է անեն, ո՞ւր գնան, ո՞ւմ դիմեն, եթե պետությունն իրենց հաշվին որոշել է խնայողություններ անել, թե՞ ուրիշ առաջարկ ունեք, ասենք, օրինակ, կարող են բռնել արտագաղթի ճամապարհը, թե այնքան շա՜տ աշխատատեղեր եք ստեղծել, որ մտածում եք՝ նրանք մի լավ գործ կգտնեն:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը