Աշխարհ

09.12.2016 11:55


Բոլիվիայի նախագահը քննադատել է ԱՄՆ–ին ՌԴ–ի գործերին խառնվելու համար

Բոլիվիայի նախագահը քննադատել է ԱՄՆ–ին ՌԴ–ի գործերին խառնվելու համար

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը խիստ քննադատաբար է արտահայտվել ԱՄՆ իշխանությունների հասցեին այն բանի համար, որ խառնվում են այլ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի գործերին։ Այս մասին քաղաքական գործիչը հայտնել է «Թվիթթերի» իր էջում։

«Մենք չենք ընդունում ցանկացած քաղաքական միակողմանի ակտ, տնտեսական պատժամիջոցներ, կայսերական միջամտություն այլ երկրների ներքին գործերին, այնպիսին, ինչպիսին Ռուսաստանն է։ Անընդունելի է ԱՄՆ–ի ագրեսիայի ամեն մի ձև աշխարհի ցանկացած երկրի դեմ»,–ասել է Մորալեսը։

Բոլիվիացի առաջնորդն ընդգծել է՝ կայսրության ժամանակաշրջանն անցել է. ХХI դարը ժողովուրդների, երկխոսության, վեճերի խաղաղ կարգավորման ժամանակն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը