Անկարան ևս 300 թուրք հատուկջոկատային է ուղարկել Սիրիա՝ «Եփրատի վահան» ռազմագործողությանը մասնակցելու նպատակով։ Այս մասին հաղորդում է «Anadolu» թուրքական գործակալությունը։
Զինվորականները գտնվում են թուրք–սիրիական սահմանի շրջանում։ Նրանք կցված են Թուրքիայի ցամաքային զորքերի 11–րդ բրիգադին՝ Դենիզլի նահանգում։
Նշվում է, որ Թուրքիան իր գործողությունը Սիրիայում սկսել էր դեռ օգոստոսին՝ «Ազատ սիրիական բանակ» շարժման հետ համատեղ, որը գործում է Բաշար Ասադի դեմ։
Այդ ժամանակ գործողության նպատակն էր ազատել Թուրքիայի հարավային սահմանները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից և ստեղծել անվտանգության գոտիներ փախստականների տեղավորման համար։
Թուրքիան ևս 300 հատուկջոկատային է ուղարկել Սիրիա

7or.am