Քաղաքական

09.12.2016 09:45


Բացի հրաձգային զինատեսակներից՝ ադրբեջանական զինուժը կիրառել է դիպուկահար հրացաններ և հաստոցավոր ավտոմատ նռնականետ

Բացի հրաձգային զինատեսակներից՝ ադրբեջանական զինուժը կիրառել է դիպուկահար հրացաններ և հաստոցավոր ավտոմատ նռնականետ

Դեկտեմբերի 8-ի՝ լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 65 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է 1000-ից ավելի կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնագծի արևելյան (Ակնա) հատվածում:

Բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը կիրառել է նաև դիպուկահար հրացաններ (54 կրակոց), իսկ հարավարևելյան (Մարտունի) պաշտպանական ուղղությամբ` հաստոցավոր ավտոմատ նռնականետ (4 արկ):

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն շարունակել իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը