Դժվար է մի երկու բառով բնորոշել նրան: «Չի բռնվում» այդ տեսակը: Բարդ է: Զարմացած, միաժամանակ վերացած հայացք ուներ, աչքե՜րը... ինչպիսի՜ սրատեսություն...Արտաքին գրավչությունից զուրկ Էր (նկատի ունեմ սուտ գրաֆոմանի «պոզա» չէր ընդունում, դա իրեն պետք չէր, միտքը շա՜տ էր)... որպիսի՜ խորաթափանց էություն... Գրական բորբոսնած տան տանիքի ներքո հազվադեպ կտեսնեիր նրան: Մեկուսի գրող էր, ինչպես բոլոր տաղանդավոր մարդիկ: Հեռու էր գրամոլների ու գրական սնոբների՝ գետնաքարշ դավերով ու բամբասանքներով սնվող գարշելի երամից: Նրա քաղաքացիական կեցվածքը հիացնում էր բոլորիս: Մենք չափազանցություններից վախենում ենք, բայց չեմ կարող չասել, որ օրինակ նրա ,,Երրորդ որդին,, փոքրիկ պատմվածքը մարկեսյան գրչին հավասարազոր գործ է, մոգական ռեալիզմի փայլուն նմուշ: «Խնկի ծառեր»-ից մինչև «Մհերի դռան գիրքը» նա որոնում էր հային...Տքնանքով, բաց նյարդով որոնում էր հային... Եվ, որովհետև, նա իսկական մարտիկ էր, ով իրականում զենքը ձեռքին պաշտպանել էր հայրենիքը, 2013 թվականին ՀՀ Նախագահի հրամանգրով պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, սակայն հրաժարվեց ստանալ մեդալը, նշելով՝ «Ես շնորհակալ եմ վստահության համար, սակայն երբ մեր երկրում այս չափի է հասել արտագաղթի ծավալները, ու դրան զուգահեռ՝ սոցիալական ծանր պայմաններին չդիմանալով՝ իմ ազատամարտիկ եղբայրներն այսօր նստացույց են անում, ես այդ մեդալն ընդունել չեմ կարող»: Այդպե՛ս: Գրողը՝ Լևոն Խեչոյանը պալատ չգնաց ու չստացավ մեդալը: Ի տարբերություն, ոմանց, ովքեր ժամանակին վազում էին պալատ, ստանում պետական պարգևը, մի 3 տարի տաք-տաք պահում էին անձնական «սեյֆում», իսկ հետո իրենց հիշեցնելու համար որոշում էին հետ վերադարձնել մեդալը /օրինակ, Կապուտիկյանը, որն, իրականում չէր էլ վերադարձրել մեդալը ու հիմա էլ այդ մեդալը նրա թանգարանում է. նրան «շուխուր» էր պետք/: Իսկ Խեչոյանն, ուղղակի, չգնաց պալատ... Ճիշտ է, որ խենթերն են փոխում աշխարհը: Նա իր գրչով, խեչոյանական «սեպագրով» փոխե՛ց մեր գիտակցությունը...
Նա որոնում էր հային
Դժվար է մի երկու բառով բնորոշել նրան: «Չի բռնվում» այդ տեսակը: Բարդ է:
Զարմացած, միաժամանակ վերացած հայացք ուներ, աչքե՜րը... ինչպիսի՜ սրատեսություն...Արտաքին գրավչությունից զուրկ Էր (նկատի ունեմ սուտ գրաֆոմանի «պոզա» չէր ընդունում, դա իրեն պետք չէր, միտքը շա՜տ էր)... որպիսի՜ խորաթափանց էություն...
Գրական բորբոսնած տան տանիքի ներքո հազվադեպ կտեսնեիր նրան:
Մեկուսի գրող էր, ինչպես բոլոր տաղանդավոր մարդիկ:
Հեռու էր գրամոլների ու գրական սնոբների՝ գետնաքարշ դավերով ու բամբասանքներով սնվող գարշելի երամից:
Նրա քաղաքացիական կեցվածքը հիացնում էր բոլորիս:
Մենք չափազանցություններից վախենում ենք, բայց չեմ կարող չասել, որ օրինակ նրա ,,Երրորդ որդին,, փոքրիկ պատմվածքը մարկեսյան գրչին հավասարազոր գործ է, մոգական ռեալիզմի փայլուն նմուշ:
«Խնկի ծառեր»-ից մինչև «Մհերի դռան գիրքը» նա որոնում էր հային...Տքնանքով, բաց նյարդով որոնում էր հային...
Եվ, որովհետև, նա իսկական մարտիկ էր, ով իրականում զենքը ձեռքին պաշտպանել էր հայրենիքը, 2013 թվականին ՀՀ Նախագահի հրամանգրով պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, սակայն հրաժարվեց ստանալ մեդալը, նշելով՝ «Ես շնորհակալ եմ վստահության համար, սակայն երբ մեր երկրում այս չափի է հասել արտագաղթի ծավալները, ու դրան զուգահեռ՝ սոցիալական ծանր պայմաններին չդիմանալով՝ իմ ազատամարտիկ եղբայրներն այսօր նստացույց են անում, ես այդ մեդալն ընդունել չեմ կարող»:
Այդպե՛ս: Գրողը՝ Լևոն Խեչոյանը պալատ չգնաց ու չստացավ մեդալը: Ի տարբերություն, ոմանց, ովքեր ժամանակին վազում էին պալատ, ստանում պետական պարգևը, մի 3 տարի տաք-տաք պահում էին անձնական «սեյֆում», իսկ հետո իրենց հիշեցնելու համար որոշում էին հետ վերադարձնել մեդալը /օրինակ, Կապուտիկյանը, որն, իրականում չէր էլ վերադարձրել մեդալը ու հիմա էլ այդ մեդալը նրա թանգարանում է. նրան «շուխուր» էր պետք/:
Իսկ Խեչոյանն, ուղղակի, չգնաց պալատ...
Ճիշտ է, որ խենթերն են փոխում աշխարհը:
Նա իր գրչով, խեչոյանական «սեպագրով» փոխե՛ց մեր գիտակցությունը...
Ծնունդդ շնորհավո՛ր, սիրելի, սիրելի, սիրելի ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆ...
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից