Քաղաքական

04.11.2010 16:30


Նաիրա Զոհրաբյան. «Կրեմլի պաշտոնական դիրքորոշումները տարբեր ռեստորաններում չեն գեներացվում»

Նաիրա Զոհրաբյան. «Կրեմլի պաշտոնական դիրքորոշումները տարբեր ռեստորաններում չեն գեներացվում»

Անդրադառնալով նախօրեին «Ռեգնում» լրատվական գործակալությանը տված ՌԴ Պետդումայի «Սպրավեդլիվայա Ռոսիյա» կուսակցության անդամ Սեմյոն Բաղդասարովի հարցազրույցին, որը արվել է  ի պատասխան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակի այն դիտարկմանը, թե 2012-ին խորհրդարանական մեծամասնություն ստանալու դեպքում ԲՀԿ-ն հնարավոր է առաջադրի սեփական թեկնածուին' ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Առնվազն զարմանալի է, որ ՌԴ Պետդումայի նշյալ պատգամավորը, որը չնայած իր հայկական ծագմանը, վերջին տարիներին Հայաստանում ընդհանրապես չի եղել, ուստի հասկանալի է, որ Հայաստանի մասին վերջինիս պատկերացումները կազմավորվում են բացառապես Մոսկվայի հայկական ռեստորաններում, իրեն թույլ է տալիս նման գնահատականներ հնչեցնել։ Ավելին, առնվազն զվարճալի է, որ մամուլի որոշ միջոցներ ՌԴ Պետդումայի շարքային մի պատգամավորի մտավարժանքները  անմիջապես ներկայացրեցին որպես «Կրեմլի պաշտոնական դիրքորոշում»։ Վստահաբար Կրեմլի պաշտոնական դիրքորոշումները տարբեր ռեստորաններում չեն գեներացվում եւ դրանց կրողները հաստատ Սեմյոն Բաղդասարովն ու նրա նմանները չեն, որոնց համար սեփական հայրենիքի գիտակցությունը ընդամենը կոնյակի հերթական բաժակից հետո ձեւակերպված պատվերի շրջանակում անհասկանալի մտավարժանքներով զբաղվելն է։ Ինչ վերաբերում է առաջիկա համապետական ընտրություններին, ապա դրանց արդյունքն ու ելքը որոշելու են Հայաստանի հանրապետության քաղաքացիները՝ իրենց քվեարկությամբ»։

Այս խորագրի վերջին նյութերը