«Ջեբհաթ ան Նուսրան» խնդրում է Հալեպից տարհանվելու մասին
«Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները համաձայնել են լքել սիրիական Հալեպ քաղաքը «Կաստելո» ճանապարհով։ Այս մասին փոխանցում է լիբանանական «Al-Manar» հեռուստաընկերությունը։
Հստակեցվում է, որ Բաշար Ասադի ռեժիմի հակառակորդ զինյալները նման որոշում են ընդունել այն բանից հետո, երբ շրջափակվել են կառավարական զորքերի կողմից։
Հեռուստաընկերությունը հաղորդում է, որ Սիրիայի բանակը հարձակում է պատրաստում Բուսթան–ալ–Քասր թաղամասում «Ջեբհաթ ան Նուսրայի» միավորման դեմ և հարվածներ է հասցնելու ահաբեկիչների կրակակետերի ու հրամանատարական կետերի ուղղությամբ։

7or.am