Աշխարհ

08.12.2016 16:15


Քերրի. «ԼՂ հակամարտությունը վտանգ է ներկայացնում Եվրոպայի անվտանգությանը»

Քերրի. «ԼՂ հակամարտությունը վտանգ է ներկայացնում Եվրոպայի անվտանգությանը»

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Համբուրգում անցկացվող ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 23-րդ նիստում հայտարարել է, որ ԼՂ հակամարտությունը վտանգ է ներկայացնում Եվրոպայի անվտանգությանը: Այդ մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ կայքից:

«Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամը միակ վտանգը չէ, որին բախվել է Եվրոպան: Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես նաև Մոլդովայում, Վրաստանում ձգձգված հակամարտությունները նույնպես վտանգ են ներկայացնում Եվրոպայի անվտանգությանը»,- ասել է Քերրին:

Նշենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ հայտարարել էր, որ նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանալին է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը