Քաղաքական

08.12.2016 16:11


«Նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին հավատարմությունը ԼՂ խնդրի կարգավորման բանալին է»

«Նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին հավատարմությունը ԼՂ խնդրի կարգավորման բանալին է»

«Նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին հավատարմությունը բոլոր բարդ հակամարտությունների, այդ թվում` Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանալին է»,- Համբուրգում անցկացվող ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 23-րդ նիստին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ կայքից։

ՌԴ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է՝ ցանկացած հակամարտություն անհրաժեշտ է լուծել համաձայնեցված ձևաչափերով՝ կողմերի լիարժեք մասնակցությամբ, նրանց շահերի հավասարակշռության պայմանով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը