Քաղաքական

08.12.2016 14:18


Կառավարությունը մերժեց «Համախմբում» կուսակցության օրենսդրական նախագիծը

Կառավարությունը մերժեց «Համախմբում» կուսակցության օրենսդրական նախագիծը

Կառավարությունն այսօր մերժեց ԱԺ պատգամավորներ Էլինար Վարդանյանի, Ստեփան Մարգարյանի եւ Վահե Հովհաննիսյանի օրենսդրական նախագիծը, որով առաջարկվում էր կայանատեղիների վճարները չկատարելու դեպքում սահմանված տուգանքը 5000 դրամից իջեցնել 1000 դրամի:

Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը մերժումը բացատրեց նրանով, որ տուգանքի չափը իջեցնելու դեպքում կավելանա խախտումների քանակը.

«Այդ առումով նախագծով առաջարկվող սանկցիայի չափի նվազեցումը կարող է հանգեցնել քննարկման առարկա իրավախախտումների թվի ավելացման, ինչպես նաև կանխարգելիչ և դաստիարակչական գործառույթի բովանդակազրկման: Տուգանքի չափը սահմանելիս անհրաժեշտ է նկատի ունենալ նաև հնարավոր կորուստներն ու վարչարարության իրականացման ծախսերը»:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը