Լրահոս

26.12.2009 14:23

Երվանդ Զախարյանը Սերժ Սարգսյանին մաղթելու է հետևողական աշխատանք

Երվանդ Զախարյանը Սերժ Սարգսյանին մաղթելու է հետևողական աշխատանք

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը Սերժ Սարգսյանի Ամանորը շնորհավորելու է բացիկով, որտեղ նրան մաղթելու է հետևողական աշխատանք.

-Մենք ապրում ենք բավականին պատասխանատու ժամանակաշրջան՝ կապված և՛ արտաքին հարաբերությունների, և՛ ներքին տնտեսության զարգացման, և՛ միջազգային ճգնաժամի հաղթահարման գործընթացների հետ։ Հետևողական աշխատանք։ Ես համոզված եմ, որ նախագահն ունի կամք, ուժ և մոբիլիզացման մեծ ունակություններ և՛ արտաքին հարաբերություններում, և՛ ներքին քաղաքական դաշտում, և՛  տնտեսության մեջ կայուն մթնոլորտ, իրավիճակ ապահովելու համար, որովհետև մեր ազգի և տնտեսության հետագա գոյատևումն առանց երկրի ներսում կայուն քաղաքական, տնտեսական իրավիճակի և դրսի համապատասխան հաջողությունների չի լինում։

Իսկ Ամանորը Ե. Զախարյանն անց է կացնելու Դիլիջանում՝ թոռնիկների, ընտանիքի հետ։

-Ծախսերը մեծ չեն լինելու, որովհետև 3-4 օր ենք մնալու,- նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։