Աշխարհ

08.12.2016 12:20


Հունաստանում համընդհանուր գործադուլ է սկսվում՝ ընդդեմ աշխատանքային բարեփոխումների

Հունաստանում համընդհանուր գործադուլ է սկսվում՝ ընդդեմ աշխատանքային բարեփոխումների

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Հունաստանում համընդհանուր գործադուլ է մեկնարկել՝ արհմիությունների անդամների, պետական և մասնավոր սեկտորի աշխատակիցների մասնակցությամբ: Նրանց են մտադիր միանալ նաև բժիշկներ, ուսուցիչներ, ֆինանսական սեկտորի աշխատակիցներ, հարկային տեսուչներ։

Գործադուլավորները բողոքում են աշխատանքային բարեփոխումների, հարկերի բարձրացման դեմ։ «Ekathimerini»–ի փոխանցմամբ՝ բողոքի ցույցերի կապակցությամբ հանրային տրանսպորտի աշխատանքը կխափանվի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը