Աշխարհ

08.12.2016 19:40


Ինքնաթիռը հարկադրաբար վայրէջք է կատարել Սամարայում կնոջը ծեծող ուզբեկի պատճառով

Ինքնաթիռը հարկադրաբար վայրէջք է կատարել Սամարայում կնոջը ծեծող ուզբեկի պատճառով

Կիևից Ալմաթա մեկնող ինքնաթիռը հարկադրաբար վայրէջք է կատարել Սամարայում կնոջը ծեծող հարբած ուզբեկի պատճառով։

«vesti.ru»–ի փոխանցմամբ՝ գիշերն «Airbus 319»–ի հրամանատարն այլևս չի կարողացել հանդուրժել կռվարար ուղևորի պահվածքը և որպեսզի չվտանգի 50 ուղևորի կյանքը, Կուրումոչի օդանավակայանում վայրէջք կատարելու որոշում է ընդունել։

Պարզվել է՝ խելահեղ վարք է դրսևորել Ուզբեկստանի 33–ամյա հարբած քաղաքացին, որը սկսել է ծեծել կնոջը։ Սամարայում վայրէջք կատարելուց հետո նրան ձերբակալել են, իսկ ինքնաթիռն Ալմաթա է հասել 2.5 ժամ հետո։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը