Լոս Անջելեսում հայ բնակիչն օգնել է ոստիկաններին բռնել օրինախախտ վարորդին
Լոս Անջելեսում փիքափի հայ վարորդ Նարեկ Նաջարյանն օգնել է ոստիկաններին բռնել մեծ արագությամբ ընթացող վարորդին։ Այս մասին հայտնում է BBC-ն:
Դեպքը տեղի է ունեցել Կալիֆորնիայի Սան Ֆերնանդո հովտում։ Ոստիկանությունը փորձել է կանգնեցնել վարորդին, ում կասկածել է ավտոմեքենան հարբած վարելու մեջ։
Նարեկ Նաջարյանը KABC հեռուստաալիքին պատմել է, թե ինչպես է արագ կողմնորոշվել և օգտագործել իր մեքենան։
KABC–ն նշում է, որ օրինախախտը փախուստի ժամանակ վտանգավոր կերպով է երթևեկել՝ բավականին մեծ արագությամբ և անգամ կորցնելով անվադողերից մեկը: Թահունգա թաղամասում նրան նկատել է հայ վարորդը և որոշել կանգնեցնել:
«Նա դուրս եկավ այդտեղից, և հարված տեղի ունեցավ։ Ես պարզապես որոշեցի հետընթաց կատարել և տեսա, որ նա արգելափակվել է։ Ես որոշեցի պարզապես թակարդի մեջ գցել նրան»,- պատմել է Նարեկ Նաջարյանը:

Կասկածյալը ձերբակալվել է:
7or.am