Աշխարհ

08.12.2016 11:25


Չինական Սինցզյանում 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Չինական Սինցզյանում 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Չինաստանի ինքնավար Սինցզյան–Ույգուրսկ մարզում 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է «China News»–ը։

Ստորերկրյա ցնցումները զգացվել են տեղական ժամանակով 13.15–ին Չանցզի–Հուեյ ինքնավար շրջանի Հութուբի գավառում։

Երկրաշարժի օջախը գտնվել է երկրի մակերևույթից 6 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը